Աբովյան - Մյասնիկյան Հանգույց
Խանջյան – Հերացի կառուցապատումից ազատ` հեղեղատար Գետառի հունի հետագծով, վերակառուցելով Գետառի հունը, հաշվարկային հոսքերին համապատասխան հեղեղատարն անցկացնելով ուղղանկյուն երկաթբետոնյա խողավակաշարով, կառուցված ավտոմայրուղով, առանց հատումների գործող փողոցների հետ, տրանսպորտային միավորներն անարգելք ընթանում են Խանջյան փողոցից մինչև Հերացի – Միասնիկյան: Վարդանանց, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան, Չարենց փողոցների հետ հատման տեղամասերում կառուցված տրանսպորտային թունելները հնարավորություն են ընձեռնում տրանսպորտային շարժումն առանց ընդհատումների, անխոչընդոտ իրականացնել: Մեծ ինտենսիվության հետիոտնի տեղամասերում կառուցված են երեք վերգետնյա հետիոտն կամուրջներ` Հերացի փողոցի վրա, նոր մայրուղու վրայով N72 դպրոցի մոտ` ճոպանուղու հարթակի շարունակությամբ, և գետնանցումներ Ալեք Մանուկյան փողոցի հատման տեղամասում:
Հիմնական մայրուղու ընդհանուր երկարություն` L=1100 մ, լայնությունը` b=15.0 մ ` երկկողմանի, երկշերտանի երթևեկությամբ:
Անցուղիների ընդհանուր երկարություն` L=1736 մ, լայնությունը` b=5.5 - 8.0 մ ` միակողմանի երթևեկությամբ:
Հերացի փողոցով երթևեկությունն անընդհատ, առանց լուսաֆորների կազմակերպելու, Աբովյան փողոցից դեպի Միասնիկյան պողոտա տրանսպորտային երթևեկությունը Հերացի փողոցի երթևեկության հետ չհատման համար կառուցվել ` ստորգետնյա անցում:
Ստորգետնյա անցման ընդհանուր երկարությունը` L=215.0 մ, որց թունելային մասը ` 40.0 մ, լայնությունը` b=7 մ, մուտքի թեքանց երկարությունը` L=85.0 մ, ելքի թեքանց երկարությունը` L=90.0 մ:
Նշված տեղամասում վերակառուցվել է Գետառը: Նոր կառուցված ուղղանկյուն երկաթբետոնյա խողովակի կտրվածքի չափերն են` b x h = 6 x 3 մ, երկարությունը` L=140.2 մ: