ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Կենսագրություն

Կրթությունը և վերապատրաստումը

1953-59թթ. Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ,             
շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժին
1994թ. ԱՄՆ Մերիլենդի համալսարանի քաղաքաշինության դպրոցի                 
սերտիֆիկատ շուկայական պայմաններում հողերի     
պլանավորման, գոտիավորման, բնակելի շինարարության  
գծով
1995թ. International City/Country Management Association/USAID      
Անշարժ գույքի գնահատման սերտիֆիկատ

Գիտական աստիճանը, գիտական կոչումը, պարգևները

  • Պրոֆեսոր
  • Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի պատվավոր դոկտոր
  • Հայաստանի վաստակավոր ճարտարապետ
  • Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ Պետական Մրցանակների դափնեկիր
  • Սովետական ճարտարապետության նվաճումների ստուգատեսների քառակի դափնեկիր
  • Ռուսաստանի ճարտարապետության և շինարարական գիտությունների Ակադեմիայի օտարերկրյա անդամ.
  • Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական Ակադեմիայի ակադեմիկոս
  • Հայաստանի ճարտարապետների միավորման անդամ
  • Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական Խորհրդի անդամ.

Պարգևներ

  • ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր
  • Անանիա Շիրակացու մեդալ
  • Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրեր. 2004թ. , 2006թ. և 2014թ
  • «Երևանի Զինանշան» հուշամեդալ
  • «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼ 2014թ.
  • Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալասարանի Ոսկե Մեդալ 2014թ.

Մասնագիտական բնագավառները, ուղղությունները

քաղաքաշինություն, ճարտարապետություն

Աշխատանքային գործունեությունը

1959 - 1962թթ. «Հայպետնախագիծ» ինստիտուտի ավագ ճարտարապետ

1962 - 1964թթ  ք. Լենինականի Գլխավոր ճարտարապետ

1964 - 1967թթ. Երևանի Գլխավոր ճարտարապետի տեղակալ

1967 - 1979թթ. «Հայպետնախագիծ» ինստիտուտի նախագծերի գլխավոր ճարտարապետ

1979 - 1982թթ. «Երքաղնորոգնախագիծ» ինստիտուտի տնօրեն

1982 - 1989թթ.  Երևանի Գլխավոր ճարտարապետ, Երքաղխորհրդի    Ճարտարապետա-հատակագծային գլխավոր վարչության պետ

1984 - 1993թթ. Պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքացիական և արդյունաբերական շենքերի ճարտարապետության ամբիոնում դասավանդել է և վարել է կուրսային և դիպլոմային աշխատանքներ

1989 - 1995թթ. «Հայաստանի քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի»   տնօրեն

1993 - 1995թթ. USAID / ICMA քաղաքային-տարածաշրջանային

կառավարման Միջազգային Ասոցիացիայի խորհրդատու ՀՀ քաղաքային հողօգտագործման և բնակարանային  

բնագավառի բարեփոխումների հարցերով

1995 - 1996թթ. «Հայնախագիծ» ԲԸ փոխտնօրեն

1996թ. Երևանի Գլխավոր ճարտարապետ, Երևանի քաղաքապե տարանի ճարտարապետության և քաղաքաշինության  

բաժնի պետ

1998թ. Հայաստանի Հանրապետության Վարչապետի խորհրդա կան

1998 - 1999թթ. «ԵՎՐԱՍԻԱ» հիմնադրամի C97-5940 նախագծի տնօրեն

1998 – 2000թթ. «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի» ՊՓԲԸ գործադիր տնօրեն

2000– 2001թթ. ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի գլխավոր խորհրդական

2001 -2009թթ. «Երևաննախագիծ» ՊՓԲԸ գործադիր տնօրեն:

1993թ.- առ այսօր Երեւանի ճարտարապետաշինարարական

համալսարանի «Քաղաքաշինություն» ամբիոնի պրոֆեսոր      

Դասավանդում է քաղաքաշինության իրավական հիմքը         թեման և տանում է դիպլոմային նախագծում

Սպորտ 

Սուսերամարտի գծով ՀԽՍՀ բազմակի չեմպիոն.

Խորհրդային միության երիտասարդական առաջնության 2-րդ մրցանակ,

"Բուրեվեստնիկ" կենտրոնական խորհրդի միութենական առաջնության 3-րդ մրցանակ (1956թ.),

Խորհրդային միության ժողովուրդների 2-րդ սպարտակիադայի 6-րդ մրցանակ (1959թ.),

Խորհրդային միության սպորտի վարպետ (1956թ.):

Հիմնական  աշխատությունների 

ցանկ

1. Լենինականի կենտրոնի մանրամասն հատակագծման նախագիծ 
2. Ք. Լենինական, բնակելի տներ Սայաթ-Նովա փողոցի վրա 
3. Ք. Լենինական, բնակելի տուն Մ. Գորկու փողոցի վրա 
4. Ք. Լենինական, Ընդունելությունների Տուն 
5. Ք. Լենինական, Արագած փողոցի և նրա կառուցապատման նախագիծ 
6. Ք. Լենինականի Օդանավակայան 
7. Ք. Լենինական, Մայիսյան Ապստամբության հրապարակի բարեկարգման նախագիծ 
8. Ք. Լենինական, Աբովյան փողոցի վերակառուցման նախագիծ` որպես հետիոտն փողոցի 
9. Ք. Երևան, Ծիծեռնակաբերդ զբոսայգու վերակառուցման նախագիծ 
10. Ք. Երևան, <<Հրազդան>> մարզադաշտ 70 000 հանդիսատեսի համար 
11. Ք. Երևան, <<Հրազդան>> մասրզադաշտի սպորտային համալիրի նախագիծ 
12. Ք. Երևան, Սպորտի բարձրագույն վարպետության դպրոց 
13. Ք. Երևան, Թենիսի և սեղանի թենիսի դպրոց 
14. Ք. Երևան, Թեթև ատլետիկայի մարզաշենք 
15. <<Երևան>> սեյսմակայան 
16. Ք. Երևան, <<Մարզահամերգային համալիր>> Ծիծեռնակաբերդի զբոսայգում 
17. Ք. Երևան, <<Մասիսավան>> բնակելի թաղամաս, <<Կասկադ>> համալիրի ձախակողմյան հատվածում 
18. Ք. Երևան, բազմաբնակարան շենքի նախագիծ <<Կասկադ>> համալիրի ձախակողմյան հատվածում 
19. Ք. Երևան, <<Դինամո>> սպորտ ընկերության լողավազանի և հրաձգարանի վերակառուցման նախագիծ Չարենցի փողոցի վրա 
20. Ք. Երևան, Առանձնատուն Հրազդան գետի ձախակողմյան հատվածում 
21. Ք. Երևան, Հյուսիսային պողոտայի կառուցման 1986 թ. մրցութային նախագիծ (1-ին մրցանակ) 
22. Ք. Երևան, Բնակելի շենք Հյուսիսային պողոտայում 
23. Ք. Երևան, Բարեկամության տան նախագիծ Գլխավոր պողոտայում 
24. Ավտոճանապարհային տեխնիկում Աբովյան քաղաքում 
25. <<Կիրշին>> տրեստի ադմինիստրատիվ շենք Կիրովական քաղաքում 
26. Ավտոտեխսպասարկման կայան Կիրովական քաղաքում 
27. Երևան քաղաքի ադմինիստրատիվ սահմանների նախագիծ, 1996թ. 
28. Երևան քաղաքի 1971թ. գլխավոր հատակագծի իրագործման վերլուշությունը և նոր գլխավոր հատակագծի մշակման հայեցակարգ, 2002թ. 
29. Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի հայեցակարգ, 2004թ. 
30. Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի նախագիծ, 2005թ. 
31. Երևան քաղաքի ագլոմերացաիայի տարածքային պլանավորման նախագծի հայեցակարգ (2004թ. ), նախագիծ (2006թ. ) 
32. Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման մոնիտորինգ, 2005թ.: Աշխատությունների շարք` 2006թ., 2007թ., 2008թ. 
33. Ք. Երևան, <<Կենտրոն>> թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ 
34. Ք. Երևան, Տիչինայի փողոցին հարող տարածքի գոտիավորման նախագիծ 
35. Ք. Երևան, <<Բերդ>> հասարակագործարական և մշակութային միջազգային համալիրի գոտիավորման նախագիծ, կառուցապատման էսքիզ 
36. Ք. Երևան,, <<Էրեբունի>> թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ 
37. Ք. Երևան, <<Դավիթաշեն>> թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ 
38. Ք. Երևան, <<Մալաթիա>> համայնքի <<Մարս>> տարածքի գոտիավորման նախագիծ և ծավալահատակագծային կառուցապատման էսքիզ 
39. Ք. Երևան, <<Նորք-Մարաշ>> թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ 
40. Ք. Երևան, Խանջյան փողոցի և Տիգրան Մեծ պողոտայյի հատման տրանսպորտային հանգույց 
41. Ք. Երևան, Խանջյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից մինչև Հերացու փողոց տրանսպորտային փողոցի և հանգույցների նախագիծ 
42. Ք. Երևան, Աբովյան պուրակը Հերացու փողոցի հետ կապող տրանսպորտային հանգույց 
43. Ք. Երևան, Սարալանջի փողոցի նախագիծ` տրանսպորտային հանգուցներով 
44. Ք. Երևան, Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի հատման տրանսպորտային հանգույցի նախագիծ 
45. Ք. Երևան, Բարեկամության հրապարակի վերակառուցման նախագիծ 
46. Հայաստանի քաղաքներում վճարովի հողօգտագործման աշխատությունների շարք: Արդյունքում` քաղաքային հողերի կադաստրային արժեքի գնահատման մեթոդիկան, հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, 1991-1994թթ. 
47. Հայաստանի Հանրապետության քաղաքային հողերի կառավարման քաղաքականությունն անցումային շրջանում: International City/Country Management Association/ASAID, 1993թ. 
48. Անշարժ գույքի կադաստրի հայեցակարգ: International City/Country Management Association/ASAID, 1993թ. 
49. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության զարգացման հայեցակարգ: International City/Country Management Association/ASAID, 1994թ. 
50. Հայաստանի Հանրապետության քաղաքային հողերի ուսումնասիրություն, աշխատությունների շարք: International City/Country Management Association/ASAID, 1993-1995թթ. 
51. Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր. <<Անշարժ գույքի մասին>> (ընդունված է ), <<Քաղաքաշինության մասին>> (ընդունված է ), <<Հողային օրենսգիրք>> նոր խմբագրություն, Երևան քաղաքի և նրա համայնքների վարչական շրջանների սահմանները (ընդունված է ), 1994-1995թթ. 
52. <<Քաղաքային հողօգտագործումը շուկայական տնտեսության պայմաններում>> ուսումնական ձեռնարկ, C97-5496, Foundation <<Eurasia>>, 1999թ.: Ընդունված է որպես ֆոնդի լավագույն նախագծերից մեկը 
53. <<Հասարակության մասնակցությունը որոշումների ընդունման գործում >> կոնտակտային նախագիծ, Y98-9011, Foundation <<Eurasia>>, 1999թ. 
54. <<Անշարժ գույքի մասնագետների և գեոդեզիստների պրոֆեսիոնալ ասոցացիա>> հասարակական կազմակերպության ստեղծման նախագիծ: RONCO Consalting Corporation/USAID, 2000թ. 
55. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի մոնիտորինգի և հետազոտությունների շարք : Barents Group/ASAID, 1999-2001թթ. 

56. Հայաստանի Հանրապետության քաղաքների Գազամատակարարման և ջերմամատակարարման զարգացման ռազմավարությունը, Համաշխարհային Բանկ 2002թ.:

      Տպագրված աշխատանքները

 

Մի շարք գիտական հոդվածների հեղինակ, բազմաթիվ գիտահետազոտական հաշվետվությունների համահեղինակ  (ցանկը կցվում է)

 

Լեզուների իմացությունը

 

Հայերեն, ռուսերեն