Չարենց - Նոր Մայրուղի Հանգույց
Խանջյան – Հերացի կառուցապատումից ազատ` հեղեղատար Գետառի հունի հետագծով, վերակառուցելով Գետառի հունը, հաշվարկային հոսքերին համապատասխան հեղեղատարն անցկացնելով ուղղանկյուն երկաթբետոնյա խողավակաշարով, կառուցված ավտոմայրուղով, առանց հատումների գործող փողոցների հետ, տրանսպորտային միավորներն անարգելք ընթանում են Խանջյան փողոցից մինչև Հերացի – Միասնիկյան: Վարդանանց, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան, Չարենց փողոցների հետ հատման տեղամասերում կառուցված տրանսպորտային թունելները հնարավորություն են ընձեռնում տրանսպորտային շարժումն առանց ընդհատումների, անխոչընդոտ իրականացնել: Մեծ ինտենսիվության հետիոտնի տեղամասերում կառուցված են երեք վերգետնյա հետիոտն կամուրջներ` Հերացի փողոցի վրա, նոր մայրուղու վրայով N72 դպրոցի մոտ` ճոպանուղու հարթակի շարունակությամբ, և գետնանցումներ Ալեք Մանուկյան փողոցի հատման տեղամասում:
Հիմնական մայրուղու ընդհանուր երկարություն` L=1100 մ, լայնությունը` b=15.0 մ ` երկկողմանի, երկշերտանի երթևեկությամբ:
Անցուղիների ընդհանուր երկարություն` L=1736 մ, լայնությունը` b=5.5 - 8.0 մ ` միակողմանի երթևեկությամբ:
Չարենցի փողոցը հատող երկկողմանի երթևեկությամբ կամուրջ` L=73.0 մ երկարությամբ: Հաշվի առնելով Չարենցից դեպի Հերացի շրջադարձային ուղու միաձուլումը հիմնական մայրուղու հետ, որի ընդհանուր երկարության որոշ մասն անցնում է ընդկամրջյա տեղամասով, կամրջի լայնությունը կազմում ` b=16.9 – 15.4 մ: