ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ալեք Մանուկյան - Նոր Մայրուղի Հանգույց

Նախագիծ     

Ալեք Մանուկյան - Նոր Մայրուղի Հանգույց

Խանջյան – Հերացի կառուցապատումից ազատ` հեղեղատար Գետառի հունի հետագծով, վերակառուցելով Գետառի հունը, հաշվարկային հոսքերին համապատասխան հեղեղատարն անցկացնելով ուղղանկյուն երկաթբետոնյա խողավակաշարով, կառուցված ավտոմայրուղով, առանց հատումների գործող փողոցների հետ, տրանսպորտային միավորներն անարգելք ընթանում են Խանջյան փողոցից մինչև Հերացի – Միասնիկյան: Վարդանանց, Սայաթ-Նովա, Ալեք  Մանուկյան, Չարենց փողոցների հետ հատման տեղամասերում կառուցված տրանսպորտային թունելները հնարավորություն են ընձեռնում տրանսպորտային շարժումն առանց ընդհատումների, անխոչընդոտ իրականացնել: Մեծ ինտենսիվության հետիոտնի տեղամասերում կառուցված են երեք վերգետնյա հետիոտն կամուրջներ` Հերացի փողոցի վրա, նոր մայրուղու վրայով N72 դպրոցի մոտ` ճոպանուղու հարթակի շարունակությամբ, և գետնանցումներ Ալեք Մանուկյան փողոցի հատման տեղամասում:

Հիմնական մայրուղու ընդհանուր երկարություն` L=1100 մ, լայնությունը` b=15.0 մ ` երկկողմանի, երկշերտանի երթևեկությամբ:

Անցուղիների ընդհանուր երկարություն` L=1736 մ, լայնությունը` b=5.5 - 8.0 մ ` միակողմանի երթևեկությամբ:

Ալեք Մանուկյան հետագծով միակողմանի երթևեկությամբ ստորգետնյա անցուղու երկարությունը` L=24.71 մ, լայնությունը` b=7.0 մ, թեքանցի մուտքի երկարությունը` L=83.31 մ, լայնությունը` b=7.0 մ, թեքանցի ելքի երկարությունը` L=55.98 մ, լայնությունը` b=7.0 մ: