ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ք.Երևան, ‹Էրեբունի» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Նախագիծ     

Ք.Երևան, ‹Էրեբունի» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Հեղինակներ` Գ. Մուշեղյան, Ս. Դանիելյան, Ա. Ալոյան,Պ. Սողոմոնյան, Է. Ստեփանով, Մ. Վերմիշեվ, Լ. Կոջոյան և ուրիշներ
«Երևաննախագիծ», 2008թ.

Նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2009թ. դեկտեմբերի 2-ի № 47-Ն որոշմամբ: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի № 1404 Ü «Երևանի 2006-2020թթ. Գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումներ»-ի որոշման համապատասխան: Գոտիավորման նախագիծը և կառուցապատման էսքիզն իրականացվել են համայնքի վարչական տարածքի սահմաններում:
Նախագծի հիմնական դրույթները.
• Տարածքը –826 հա,
• Բնակչությունը – 98 հազ. Մարդ,
• Բնակեցման խտությունը – 119 մարդ/հա, բնակելի գոտում - 223 մարդ/հա,
• Բակելի ֆոնդը - 2991,5 մ2 , ապահովվածությունը – 23,7 մ2/մարդ,
• Տրանսպորտա-ճանապարհային ցանց (մայրուղիներ, համայնքային և շրջանային նշանակության ճանապարհներ) – 41,6 կմ (ավելացում –12,5%)
• Կանաչապատ տարածքներ – 210,2 հա (ավելացում – 51,1%), ապահովվածությունը բոլոր տեսակի կանաչ տարածքները ներառյալ – 21,3 մ2/մարդ: