ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ք.Երևան, «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Նախագիծ     

Ք.Երևան, «Կենտրոն» թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Հեղինակներ` Գ. Մուշեղյան, Պ. Սողոմոնյան _ ղեկավարներ, Ա. Ալոյան, Զ. Մամյան, Ա. Մանասյան, Լ. Ղալումյան, Ռ. Մանուկյան, Ա. Առուստամյան, Ա. Աղեկյան, Է. Ստեփանով, Մ. Վերմիշեվ, Լ. Կոջոյան և ուրիշներ
«Երևաննախագիծ», 2007թ.

Նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի կողմից 2007թ. դեկտեմբերի 12-ի № 5074-Ա որոշմամբ: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի № 1404 Ü «Երևանի 2006-2020թթ. Գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումներ»-ի որոշման համապատասխան: Գոտիավորման նախագիծը և կառուցապատման էսքիզն իրականացվել են համայնքի վարչական տարածքի սահմաններում:
Նախագծի հիմնական դրույթները.
• Տարածքը –1359 հա,
• Բնակչությունը – 146,1 հազ. Մարդ,
• Բնակեցման խտությունը – 108 մարդ/հա, բնակելի գոտում - 272 մարդ/հա,
• Բակելի ֆոնդը - 4794,5 մ2 , ապահովվածությունը – 32,8 մ2/մարդ,
• Տրանսպորտա-ճանապարհային ցանց (մայրուղիներ, համայնքային և շրջանային նշանակության ճանապարհներ) – 125 կմ (ավելացում – 48,8%)
• Կանաչապատ տարածքներ – 486,9 հա (ավելացում – 51,1%), ապահովվածությունը բոլոր տեսակի կանաչ տարածքները ներառյալ – 33,3 մ2/մարդ: