Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագիծ, նախագիծ, 2005թ
Երևան Քաղաքի Գլխավոր Հատակագծի Նախագիծ` մինչև 2020թ. Հեռանկարով
Հեղինակային կազմ`
Հեղինակային խմբի ղեկավարներ` Գ. Մուշեղյան, Պ. Սողոմոնյան (նախագծի գլխ. ճարտարագետ)
մասնակցությամբ.
հայեցակարգի փուլում` Ն. Սարգսյան
նախագծի փուլում` Ս. Դանիելյան,
հեղինակներ` Ա. Ալոյան, Է. Ստեփանով, Մ. Վերմիշեվ, Լ. Կոջոյան, Հ. Կրիշչյան
Բաժինների հեղինակներ
Ճարտարապետահատակագծային մաս` Գ. Մուշեղյան, Պ. Սողոմոնյան, Ա. Ալոյան, Զ. Մամյան, Ա. Սողոմոնյան, Ա. Մանասյան, Կ. Այվազյան, Լ. Ղալումյան
Երևան քաղաքի Գլխավոր հատակագծի նախագիծը` 2020թ. Ժամանակահատվածի հեռանկարով մշակվել է Երևանի քաղաքապետարանի <<Երևաննախագիծ>> ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության առ 30.10.2000թ. N692 <<Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղոերը մշակելու մասին>> որոշման հիման վրա:
Գլխավոր հատակագծի հայեցակարգը, մշակված տեխնիկատնտեսական հիմնավորման ֆորմատով, հաստատված է ՀՀ կառավարության առ 24.03.2005թ. հ.443 <<Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը հաստատելու մասին>> որոշմամաբ: Նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման նյութերը քննարկվել և հավանության են արժանացել Երևան քաղաքի Նոր Գլխավոր հատակագծի և Երևանի ագլոմերացիայի տարածքային հատակագծման նախագծի մշակման աշխատանքների համակարգման Միչգերատեսչական հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի Աշխատանքային հանձնաժողովի, Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի և Հայաստանի Ճարտարապետների Միության կողմից: Հասարակական քննարկումներից հետո Գլխավոր հատակագծի նախագիծը ստացել է Ռազմական էկոլոգիական գնահատման փորձնական ծրագրի գնահատական:
Նիմնախնդիրների արդիականությունը
Երևան քաղաքի 1971թ. մինչև 2000թ. հեռանկարով գլխավոր հատակագծի գործող նախագիծը` 1100 հազ. Մարդ ազգաբնակչությամբ և 16305 հա տարածքով անցյալ դարի 80-ական թվականների կեսերին իր հիմնական ցուցանիշների մեծամասնությամբ լրիվ սպառել էր իրեն:
Քաղաքի ազգաբնակչությունը արդեն 1983թ. կազմում էր 1100 հազ. մարդ, իսկ ազգաբնակչության քաղաքասեղծ խումբը` 1985թ-ին մոտ 1.35 անգամ գերազանցել էր գլխավոր հատակագծով կանխատեսավծ ցուցանիշները: Արտադրական ենթակառուցվածքների առաջ ընթացող զարգացումը բացասական ազդեցություն թողեց սոցիալական ենթակառուցվածքների զարգացման վրա: Շահագործման հանձնված բնակելի շաինարարության միջին տարեկան ծավալը անցած ժամանակահատվածում կազմում էր ընդունած ցուցանիշների 87%-ը, բնակչության ապահովվածությունը մշակութակենցաղային սպասարկման բոլոր տեսակներով չէր գերազանցում 50-55%-ը: Անբավարար տեմպերով էր իրականացվում տրանսպորտային և ճարտարագիտական սարքավորումների համակարգերի զարգացումը:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներով ապահովվածությունը 50%-ով ցածր էր գլխավոր հատակագծով նախանշված ցուցանիշներից: Կտրուկ աճում և սրվում էին քաղաքի բնապահպանական հիմնախնդիրները: Քաղաքի տարածքային զարգացումը կրում էր տարածուն բնույթ: Մշտական խնդիր էր հանդիսանում քաղաքային հովերի բացակայությունը` նոր արդյունաբերական և բնակելի շինարարության համար:
Խորհրդային ժամանակաշրջանի վերջին գլխավոր հատակագծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը սկսվել էր 1986թ-ին և ավարտվել 1991թ-ին` մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ում տեղի ունեցած արմատական քաղաքատնտեսական վերափոխումների հետևանքով գլխավոր հատակագծի ՏՏՀ-ի հիմնադրույթները դարձան ոչ արդիական, և այն չներկայացվեց հաստատման: Հայաստանի պլանավարչական համակարգի անկման, տնտեսական և էներգետիկ ճգնաժամերի, տրանսպորտային ուղեփակման արդյունքում կանգ առավ քաղաքի արդյունաբերությունը, բավականաչափ տուժեցին տրանսպորտային և ճարտարագիտական ենթակառուցվածքները, կանաչ տարածքները, կտրուկ վատացավ ժողովրդագրական իրավիճակը:
Հետխորհրդային ժամանակաշրջանում ձևավորվեց սկզբունքորեն նոր քաղաքաշինական իրավիճակ, որը չէր կարող նախատեսվել քաղաքի զարգացման նախորդ ծրագրերում: Քաղաքի կառուցապատումը, որոշ բացառություններով, իրականացվում էր` առանց հաշվի առնելու ռեսուրսախնայողության սկզբունքները, գործող շինարարական նորմերը, տարածքի համալիր զարգացումը և նրա գործառնային նշանակությունը, շրջակա միջավայրի պահպանությունը: Խորհրդային ժամանակաշրժանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը (նորը ներկայումս հաստատված է) անվավեր ճանաչելու որոշումը բերեց պատմամշակութային մի շարք հուշարձանների վերացմանը և ստեղծված իրավիճակում անհնարին դարձավ պատշաճ կարգով պահպանել քաղաքի պատմական հատվածի սահմանված հեռանկարային պահպանության գոտին:
Վերջին տարիներին երկրում տեղի է ունենում համեմատաբար կայուն տնտեսական զարգացում, տարբեր ոլորտներում բավականին աճել է ներդրումային հետքրքրությունը, զգալի չափով մեծացել է հողատարածքների պահանջը:
Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման վերաբերյալ որոշում ընդունվել է թվով չորրորդ գլխավոր հատակագծի գործարկման վերջին փուլում` այն ժամանակաշրջանում, երբ բավականին հստակ դրսևորվեցին շուկայական հարաբերույունները և քաղաքի հետագա զարգացման հնարավոր ուղիները, հիմնականում ձևավորվել էր քաղաքաշինության և հողօգտագործման ժամանակակից իրավական և նորմատիվային բազան:
Սույն գլխավոր հատակագիծը սկզբունքորեն տարբերվում է նախորդ մշակվածներց քաղաքաշինական փաստաթղթի կարգավիճակով և բարձրացված խնդիրների բնույթով ու մշակման մեթոդիկայով, մասնավորապես.
· Գլախվոր հատակագիծը մշակվում է քաղաքի գոյություն ւոնեցող վարչատարածքային սահմանների շարջանակներում,
· Գլխավոր հատակագիծը հանդիսանում է կանխատեսական բնույթի փաստաթուղթ. այն սահմանում է քաղաքի զարգացման ռազմավարությունը` մինչև 2020թ.-ը հեռանկարով, հիմնված է ժամանակակից վիճակի և պոտենցիալ տնտեսական հնարավորությունների իրական գնահատման վրա,
· Գլխավոր հատակագիծը հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ. նրա հաստատված հիմնական դրույթները հիմք են զառայում գոտիների, ենթակառուցվածքների, հմայնքների ու քաղաքային տնտեսության ոլորտների զարգացման համապատասխան նատակային ծրագրերում (սխեմաներում, նախագծերում) տարաբնույթ խնդիրների մանրամասման համար,
· Գլխավոր հատակագծի մշակումը իրականացվում է ոչ թէ բնագավառային, այլ տարածքային սկզբունքով. այն իր մեջ ներառում է խնդիրների լուծման այլընտրանքային` սեփականության բոլոր ձևերի ներգրավմամբ,
· Գլխավոր հատակագիծը հիմնվում է կայուն զարգացման հիմունքների վրա` սոցիալական, տնտեսական և էկոլոգիական ոլորտների զարգացման պայմաններում` առաջացող հաշվեկշռի պահպանում,
· Գլխավոր հատակագիծը չի սահմանում շինարարության ժամկետների և ենթակառուցվածքների զարգացման ստույգ ժամկետներ. այն պարունակում է հիմնախնդիրների խոշորացված գնահատականըէ ընդգծելով անհրաժեշտ միջոցառումների և դրանց ֆինանսավորման ռեալ աղբյուրները,
· Գլխավոր հատակագծի իրացման գործընթացը պահանջում է մոնիտորինգի, գործընթացների զարգացումների հնարավոր տենդենցների գնահատականի, առաջ եկող պահանջների և պահանջարկի կանխատեսումների պարբերաբար ճշգրտում:
Նախագծում Երևան քաղաքը դիտարկվում է որպես սուվերեն պետության մայրաքաղաք, ՀՀ վարչամշակութային կենտրոն, Երևանյան ագլոմերացիայի հատակագծային կենտրոն:
Ագլոմերացիայի զարգացումը պետք է իրականացվի ագլոմերացիայում ներառված վարչատարածքային միավորների փոխադարձ համաձայնեցված ծրագրերով: Քաղաքը բեռնաթափելու նպատակով, երևանին անմիջապես սահմնակցված գոտում առաջարկվում է ատեղծել երեք տեխնոպոլիս:
Համաձայն իրականացվող պետական քաղաքականության, սույն գլխավոր հատակագիծը ներկայանում է որպես անցումային ժամանակաշրջանի գլխավոր հատակագի: Այս պայմաններում գլխավոր հատակագծի հիմնական նպատակն է համապատասխան սոցիալտնտեսական նախադրյալների կազմավորման պայմաններում փուլային լուծում պահանջող հետևյալ ռազմավարական խնդիրների համար` քաղաքաշինական նախադրյալների ստեղծում.
· Քաղաքի ենթակառուցվածքների վերականգնում, վիճակի կայունացում` նվազագույն բավարար ապահովվածության մակարդակով,
· Համակարգերի վերակուցում և արդիականացում, դրանց օպտիմիզացում,
· Անցում կայուն զարգացմանը:
Գլխավոր հատակագծի հիմնական խնդիրներն են.
· Հատակագծային կառուցվածքի բարելավում, տարածական ամբողջականության և քաղաքային միջավայրի ֆունկցիոնալ բավարարության ապահովում,
· Տրանսպորտային և ճարտարագիտական ենթակառուցվածքների բարելավում, դրանց հուսալիության և անվտանգության բարելավում,
· Միջին և ցածր արտադրության առավել զարացում` սանիտարական գոտիների պահպանմամբ և անվտանգության աստիճանի բարձրացում,
· Բնակելի պայմանների արելավում, բնակելի ֆոնդի հուսալիության և անվտանգության աստիճանի բարձրացում, գյուղական տարածքների վերակառուցում,
· Միջհամայնքային և համաքաղաքային կենտրոնների ստեղծման միջոցով` բնակչության սպասարկման համակարգի վերակազմում և զարգացում,
· Բնության ամբողջականության կայունության վերականգնում և բարձրացում, բնակչության առողջության էկոլոգիական ռիսկի նվազում,
· Պատմամշակութային ժառանգության պահպանում,
· Քաղաքային հողօգտագործման արդյունավետության բարելավում: