ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ավտոտեխսպասարկման կայան Կիրովական քաղաքում

Նախագիծ     

Ավտոտեխսպասարկման կայան Կիրովական քաղաքում

Ճարտ. Գ.Մուշեղյան / Ս.Ադամյան

Ավտոմեքենաների սպասարկման կայանի շինարարության համար ընդունված է 112x130մ չափերի ուղղանկյուն հատակագիծ, 1.46 հեկտար ընդհանուր տարածքով: Կայանի տարածքում տեղադրված են գլխավոր մասնաշենքը, որը ներառում է արտադրական, վարչա-տնտեսական մասեր; ավտոմեքենաների հանձնման-ընդունման և ինքնասպասարկման կետեր; 15մ/տեղ պարունակությամբ՝ պատրաստ ավտոմեքենաների ծածկ; սպասարկվող ավտոմեքենաների 80 մ/տեղ պարունակությամբ՝ բացօթյա կանգառ (ներառյալ՝ 47 հաշվարկված և 33՝ ռեզերվային ավտոմեքենաների համար); վերամշակվող ջրամատակարարման համակարգի մաքրման սարքավորումներ: անձրևաջրերի մաքրման սարքավորումներ; 4 մեքենաների համար նախատեսված ավտոտնակ, կաթսայատուն, ջեռուցման համակարգ և ջրավազան: Նախագիծը մշակված է՝ ԽՍՀՄ Ավտոմոբիլային արդյունաբերության նախարարության կողմից հաստատված տեխնիկական նախագծին համապատասխան (արձանագրություն N 34 , 20 մայիսի1970 թ.) և հաամաձայնեցված՝ ԽՍՀՄ Պետշինի հետ (նամակ N2/2-154 , 29 հունիսի 1970 թ.) Ավտոմեքենաների սպասարկման կայանի հիմնական նշանակումն է՝ անձնական ավտոմեքենաների սպասարկումը: Կայանը նախատեսված է իրականացնել կանխարգելիչ եւ երաշխիքային սպասարկում և վերանորոգում՝ ագրեգատների, հանգույցների, սարքավորումների և մասերի փոխարինման հիման վրա: Նախագծի մեջ կիրառվել է խորհրդային եւ այլ սոցիալիստական երկրների արդյունաբերության կողմից արտադրվող առավել առաջադեմ սարքավորումներ: Կայանի շենքի մեքենայատեղերի ընդհանուր քանակությունը կազմում է՝ 32 տեղ: Շենքի տարածա-հատակագծային լուծումը կատարված է ըստ մեկ մոդուլային համակարգի հիմնական դրույթների, նախագծման չափանիշների՝ СНиП II- A4 -62, ավտոսպասարկման ձեռնարկությունների նախագծման չափորոշիչների՝ СНиП II- D.9 -62 և օժանդակ շենքերի եւ արդյունաբերական տարածքների նախագծման չափորոշիչների՝ СНиП II M.3 -68: Կայանի հիմնական շենքը ներառում է՝ 1. մեկհարկանի արտադրական մաս՝ հատագծում 36x51.3մ առանցքով և 4.8մ բարձրությամբ՝ մինչև ներքևի խուրձը: 2. երկհարկանի վարչա-տնտեսական մաս՝ հատագծում 12x63մ առանցքով, առաջին հարկի՝ 4.2մ բարձրությամբ և երկրորդ հարկի՝ 3.3մ բարձրությամբ՝ հատակից - հատակ: Բացի հիմնական մասնաշենքից, տարածքում գտնվում է ինքնասպասարկման կայանների մեկհարկանի կառույց՝ 12.0x30.0մ հատագծով և 4.8մ բարձրությամբ՝ մինչև շինարարական կառույցների ստորին մասը, և ծածկ: