Ավտոճանապարհային տեխնիկում Աբովյան քաղաքում
Ճարտ. Գ.Մուշեղյան / Լ. Քրիստափորյան / կոնստ. Է. ԹոսունյանՏեխնիկումի համալիրը նախագծվել է առանձին ծավալների տեսքով` հանրակացարան ճաշարանի հետ միասին, ավտոպրոֆիլակտորիում տնտեսական մասնաշենքի հետ և ուսումնալաբորատոր մասնաշենք: Ուսումնալաբորատոր մասնաշենքը բաղկացած է հինգ բլոկներից` Ա, Բ, Գ, Դ և Ե, որոնք անցումներով միանում են իրար:
Բլոկ Ա-ն նախատեսված է ուսումնական գարաժի, ուսումնա-արտադրական առհեստանոցների և հատուկ առարկաների լաբորատորիաների համար:
Բլոկ Բ-ում տեղավորված են հատուկ առարկաների առանձնասենյակներ և 24 նստատեղով բուֆետ:
Բլոկ Գ-ում – լաբորատորիաներն են և հանրակրթական ցիկլի ուսումնական առանձնասենյակները: Այս բլոկում են նաև երկու հոսքային լսարանները` յուրաքանչյուրը 120 տեղով, բուժկետը և 24 տեղով բուֆետը:
Բլոկ Դ-ում նախատեսված է 30x18 մ չափերով մարզասրահ իր համապատասխան սպասարկման տարածքներով:
Բլոկ Ե-ն նախատեսված է վարչա-ծառայողական նպատակների` 340 նստատեղ ունեցող դահլիճի, 2000 հատոր գիրք պարունակությամբ գրադարանի և տեխնիկումի վարչա-ծառայողական ղեկավարության տարածքների համար: Սույն բլոկը հանդիսանում է կենտրոնական գերիշխող ծավալ, որը իրար է կապում բոլոր բլոկները: