Ք.Երևան, բազմաբնակարան շենքի նախագիծ :
Ճարտ. Գ.Մուշեղյան / Ա.Մանասյան / կոնստ. Հ.ՄեյրոյանՆախագծի համար հիմք է ծառայել Ա. Ավանեսյանի, Ա. Քեշիշյանի, Ա.Բելղարյանի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 12.02.04թ. հ.1561087 վկայականով տրված հողատարածքը, ինչպես նաև Երևանի Քաղաքապետարանի ՃՔ վարչության կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը /հ.18-07 2.07.2004թ./ : Համաձայն վերոհիշյալ ճարտարապետահատակագծային առաջադրանքի` <<Կենտրոն>> համայնքի <<Կասկադ>> համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող միջին ռելիեֆային անկումով անբարեկարգ տարածքում նախատեսվել է իրականացնել կիսանկուղային հարկով, 3 բնակելի հարկերով և ձեղնահարկով բազմաբնակարան բնակելի շենք: Շրջապատող տարածքի համար նախատեսվել է բարեկարգում և անձրևաջրերի վերգետնյա ջրահեռացման կազմակերպում: Շենքի ամենաստորին հարկում /-3.30 նիշի վրա/ նախատեսված է կիսաստորգետնյա /նշված հարկը երեք կողմից շրջապատված է հողով/ ավտոկայանատեղ 12 մեքենայի համար: 0.00 նիշից մինչև 6.60 նիշի վրա գտնվող 3 բնակելի հարկերում նախատեսված են 4-ական բնակարան իրենց համապատասխան սանիտարական և տնտեսական հարմարություններով, բաց պատշգամբներով: Մեկ բնակարանի համար նախատեսաված է լոջա: 9.90 նիշի վրա գտնվում է ձեղնահարկը, որտեղ ևս 4 բնակարան է նախատեսված: Բնակարանները հավաքված են աստիճանավանդակի շուրջ, որը առաջին հարկում ունի բնական լուսավորություն և օդափոխության հնարավորություն մուտքի դռների կողմից, իսկ վերին երեք հարկի լուսավորությունը և օդաթողությունը կատարվում է բուրգաձև ապակեպատ երդիկի միջոցով, որում նախատեսված են բացվող բուրգեր չորս կողմից: Նշված փեղկերը ծառայում են նաև շահագործման նպատակով տանիք ելնելու համար: Աստիճանավանդակի կենտրոնում նախատեսված է վերելակ /մոդել,որի համար չի նախատեսված մեքենայական սենյակ/` համապատասխան ՀՀ գործող նորմերի: Շենքի իրականացման համար ընտրվել է հոծ երկաթբետոնային համակարգ, որպես պատերի լցանյութ օգտագործվել են ամերիկյան բլեկներ` արտաքինից երեսապատված վարդագույն տուֆով և տրավերտինով, ներսից պարփակված գիպսակարտոնով, որի տակ ջերմամեկուսիչ շերտ է` ըստ հաշվարկի: Կիսանկուղային հարկի /մինչև -0.60 նիշը/ երեսապատումն իրականացվել է կոպտատաշ բազալտով, տեղ-տեղ` տրավերտինով: Ձեղնահարկի տանիքը ծածկած է թիթեղով /քիչ թեքություն ունեցող մասերում/, ինչպես նաև կղմինդրով: Շենքի պարագծով կազմակերպված է ցամաքուրդ /դրենաժ/ , ինչի պատճառով շենքի շուրջ բացակայում է սալվածքը /օտմոստկա/, և շենքը կարծես դուրս է ելնում շրջակա կանաչի միջից: Նախագծում փորձ է արվել առավելագույնս ներդաշնակորեն ներգծել շենքը գոյություն ունեցող միջավայրի մեջ, ինչպես նաև մաքսիմալ օգտագործել բարեկարգումը և կանաչապատումը: Նախագիծը կատարված է ՀՀ գործող շինարարական, սանիտարական և հակահրդեհային պահանջների համաձայն: