Ք.Երևան, “Մասիսավան” բնակելի թաղամաս:
Մասիսավանի համատիրական համալիր
Նախագծի Գլխավոր Ճարտարագետ` Վ. Ամիրխանյան, Գլխավոր Ճարտարապետ` Գ.Մուշեղյան, Գլխավոր Կոնստրուկտոր` Հ. Մերոյան, Ճարտարապետներ` Հ. Մինասյան, Ա. Վարդանյան, Հ. Իսաղուլյան
Մասիսավան համալիրի տարածքը գտնվում է Երևան քաղաքի կարևորագույն նշանակետ հանդիսացող Կասկադ համալիրի արևմտյան մասում, քաղաքի կենտրոնից` ոտքի կարճատև ճանապարհի հեռավորության վրա: Տարածքի յուրահատուկ տեղավայրը հնարավորություն է տալիս տեսադաշտում ունենալ բիբլիական Արարատը և քաղաքի հրաշալի պանորաման:
Համալիրն ունի հանգսի գոտուն բնորոշ կանաչ տարածություն, հարմար` մեծերի և փոքրերի համար: Համալիրը նաև ներառում է ակումբի շենք` բացօթյա լողավազանով, մարզասրահով, սաունայով, բիլիարդով, խորտկարանով և հանդիսությունների սրահով: Կա նաև առևտրասրահ, ինչպես և շատրվանների խումբ և ընդարձակ տաղավար:
Մասիսավանի համալիրում նախատեսվում է բնակիչների համար ապահովել ժամանակակից բոլոր հարմարություններով շքեղ ապրելակերպ, շրջակա` բացառիկ գեղարվեստական ձևավորմամբ միջավայրով: Համալիրը բաղկացած է բազմահարկ բնակելի հինգ շենքից` 75 բնակարանով, ինչպես նաև 8 առանձնատներից և բազմաթիվ հանգստավետ հասարակական միավորներից, այդ թվում` ընդարձակ ակումբից:
Առնձնատները ունեն 242 քմ մակերես: Տարածությունը արտահայտված է բարձր առաստաղով`հյուրասենյակում և լայնարձակ պատուհաններով: Առանձնատներն ապահովված են այն բոլոր բարեհարմարություններով, ինչ` բազմահարկ շենքերի բնակարանները: Եվ ավելին` ամեն մի առանձնատուն ունի կից փոքրիկ մարգագետին` առջևի մասում, մեկուսացված բակ` թիկունքում, ինչպես նաև` հարակից սեփական ավտոկանգառ: