ՄՈՒՇԵՂՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Ք.Երևան, Ծիծեռնակաբերդ զբոսայգու վերակառուցման նախագիծ

Նախագիծ     

Ք.Երևան, Ծիծեռնակաբերդ զբոսայգու վերակառուցման նախագիծ

Ճարտ. Գ.Մուշեղյան . Հ. Բերբերյան 

“Ծիծեռնակաբերդ” այգու բարեկարգման նախագծի խնդիրը կայանում էր այգու այցելուների տարբեր խմբերի կարիքներին համապատասխանող մշակութային, զվարճանքի և սպորտային միջոցառումների կազմակերպման մեջ: Այգու առկայությունը նպաստում է գիտական և լուսավորչական գիտելիքների, գիտության, տեխնիկայի, արվեստի և գրականության նվաճումների քարոզչությանը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աջակցմանը: Վերը նշված խնդիրների լուծման նպատակով այգին բաժանվում է մի քանի գոտիների` - վարչական գոտի; - գլխավոր ծառուղու կենտրոնական գոտի, որը կազմակերպված է այցելուների հիմնական հոսքի շարժման համապատասխան; - հուշահամալիրային գոտի, որի կենտրոնում կառուցված է “Եղեռնի” հուշարձանը, խորհրդանշելով այն ճշմարտությունը, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այգում նախատեսվում է կառուցել հին հայկական ճարտարապետության բաց թանագարան, որտեղ հավաքվելու են ամբողջ Հայասատնով մեկ սփռված հուշարձանների և խաչքարերի մեծ քանակությամբ բեկորներ և որոնք ոչ միշտ կարող են պահպանվել, իսկ խաչքարերի տարածքի հյուսիսային մասում կառուցվելու է թանգարան-հուշահամալիր; - ակտիվ հանգստի գոտի, որը բացվում է դեպի Հրազդանի ձորը և քաղաքի հետ կապվում է ուղղահայաց տրանսպորտի և ճոպանուղու միջոցով; - սպորտային գոտի իր կառույցներով, հրապարակներով և ջրային կենտրոնով; և - լուռ հանգստի գոտի, որը նախատեսվում է այգու արևմտյան կողմում: