Մարզա-Համեգային Համալիր
Իմ մասնագիտական գործունեությունը սկսվել է «Հայպետնախագիծ» ինստիտուտից , ուր բուհն ավարտելուց հետո , 1959 թվականին, ուղեգրվել էի աշխատելու : Որպես ճարտարապետ առաջին քայլերս սկս ել եմ տիպարային բաժնից, որը ղեկավարում էր Սամվել Սաֆարյանը: Այդ արվեստանոց ը հիմնականում զբաղվում էր տիպարային նախագծեր ով՝ բնակելի շենքերի, կինոթատրոնների, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ ն :
Սակայն տիպարային սեկտորում աշխատեցի ընդամենը մեկ տարի, որից հետո ինձ տեղափոխեցին 1-ին արվեստանոց, որը զբաղվում էր սպորտային եւ այլ կառույցների նախագծումով, ինչն ինձ հոգեհարազատ էր , քանի որ ինքս եղել եմ սպորտ սմեն, եւ դիպլոմային աշխատանք ի ս թեման էլ եղել է Ֆիզկուլտինստիտուտ ի նախագիծ (որի կազմում մասնաշենքից բացի ներառվել են նաեւ մարզադաշտ եւ այլ սպորտային կառույցներ): Դիպլոմային նախագծի ղեկավարն էր ճարտարապե տ Կորյուն Հակոբյանը , որը նաեւ « Հայպետնախագիծ » ինստիտուտի տնօրենն էր այդ տարիներին :
60- ականների սկիզբն էր : Ի նստիտուտի 1-ին արվեստանոց ի առջեւ խնդիր էր դրվել մշակել համաքաղաքային նշանակության սպորտի եւ հանգստի զբոսայգու գլխավոր հատակագիծը:
Նախատեսվում էր այդ նպատակով ներառնել Ծիծեռնակաբերդ զբոսայգու բլրային տարածքը, ինչպես նաեւ նրան հարող այն հարթությունները եւ բնական ամֆիթատրոնը, որում այսօր «Հրազդան» մարզադաշտն է տեղավորված:
Երբ նախագծային աշխատանքները սկսվեցին, այդ տարածքը չուներ միասնական նախագիծ, կանաչապատված էր միայն Ծիծեռնակաբերդի բլուրը, իսկ հարթավայրերը զուրկ էին կանաչից:
Քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, զբոսայգու սպորտային հատվածում պետք է տեղադրվեին տարբեր կառույցներ, որոնց որոշ մասը հետագայում իսկապես կառուցվեց: Դրանք էին՝ «Հրազդան» մարզադաշտը, Սպորտի պալատը, սպորտի դպրոցներ իրենց սպորտային հրապարակներով՝ ֆուտբոլի, թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի, նետաձգության եւ այլն:
Գլխավոր հատակագիծը մշակելուն զուգահեռ մշակվում էին նաեւ համալիրում կառուց վ ելիք շինությունների, այդ թվում նաեւ Սպորտի պալատի եւ մարզադաշտի էսքիզային նախագծերը: Այդ նախագծերը կատար վ ում էին իմ եւ Կորյուն Հակոբյանի կողմից: Սպորտի պալատի ն ախագծման ա ռաջին տարբերակով այն ունեցել է կլոր կոնֆիգուրացիա վանտային ծածկով: Այդ նախագծային աշխատանքները տեւեցին 1-1,5 տարի:
1962 թվականին ես հրավիրվեցի Լենինական աշխատելու քաղաքի գլխավոր ճարտարապետ ի պաշտոնում : Նախագծային աշխատանքներին իմ մասնակցությունն այդ ժամանակահատվածում ընդհատվեց:
1964 թվականին կրկին հրավիրվեցի Երեւան աշխատելու որպես գլխավոր ճարտարապետի տեղակալ: Քաղաքապետարանում աշխատելու ն զուգընթաց կրկին շարունակեցի համագործակցել սպորտային համալիրի նախագծման աշխատանքներին:
Մոտենում էր Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակը (որը լրանում էր 1970 թվականին), եւ հանրապետության ղեկավարություն ը պայմանավորվածություն էր ձեռք բերել միութենական կառավարության հետ Երեւանում Սպորտի պալատ կառուցելու վերաբերյալ : Դա իսկապես նվեր կլիներ մեր հանրապետության համար , քանի որ ի տարբերություն Խորհրդային Միության այլ հանրապետություններ ի , Հայաստանում Սպորտի պալատ չկար :
1967 թվականին հայտարարվեց Սպորտի պալատի նախագծի մրցույթ. Մրցույթին մասնակցելու համար ձեւավորվեց նոր հ եղինակային խ ումբ , որի կազմում էին ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը , Սաշուր Քալաշյանը , Արթուր Թարխանյանը, Հրաչիկ Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը եւ ես : Կո նստրուկտորներ ն էին Գերասիմ Գեւորգյանը եւ Իգոր Ծատուրյանը:
«Հայպետնախագիծ» ինստիտուտը հանրապետական մրցույթում շահեց առաջին մրցանակ ը եւ ստացավ պետպատվեր Սպորտի պալատի նախագծային աշխատանքները կատարելու համար: Նախագծային ինստիտուտի հայտի հիման վրա կ առավարության կայացրած որոշ մամբ ինձ քաղսովետից ժամանակավորապես տեղափոխ եցին ինստիտուտ նախագծային աշխատանք ներին մասնակցելու համար :
Նախագծային աշխատանքները տեւեց ին ընդամենը մեկ տարի: Հանրապետության ղեկավարությունը , գիտակցելով , որ երկու տարում անհնար է նախագծել եւ իրականացնել Սպորտի պալատի ծրագիրը , միութենական կառա վարության հետ ձեռք բերեց պայմանավորվածություն փոխարենը կառուցել մարզադաշտ:
« Հրազդան » մարզադաշտի նախագծման եւ շինարարական աշխատանքերը ավարտվեցին պլանավորված ժամկետներում, եւ 1970 թվականին մարզադաշտն արդեն պատրաստ էր: Նվերը կայացավ : Սպորտի պալատի նախագծային աշխատանքները կոնսերվացվ ած մնա ցին մինչեւ 1974 թվականը:
Այդ ընթացքում հ եղինակային խ ումբը ջլատվեց: Խմբի անդամներից յուրաքանչյուրը զբաղվե ց տարբեր նախագծերով . Կորյուն Հակոբյանը եւ ես ՝ « Հրազդան » մարզադաշտով , Քալաշյանը , Թարխանյանը , Պողոսյանը եւ Խաչիկյանը առանձին խմբերով զբաղվեցին այլ նախագծերով ( Եղեռնի հուշարձան , « Զվարթնոց » օդանավակայն , « Ռոսիա » կինոթատրոն եւ այլն ):
Սովետական տարիներին տոնակատարությունները տեղի էին ունենում Լենինի ( ներկայիս Հանրապետության ) հրապարակում, եւ շքերթի ժամանակ յուրաքանչյուր կազմակերպություն ստենդների միջոցով ներկայացնում էր կատարած աշխատանքները: «Հայպետնախագիծ» ինստիտուտը նույնպես հանրությանը ներկայացրեց իր աշխատանքները, այդ թվում նաեւ Սպորտի պալատը որպես հաղթող ճանաչված մրցութային նախագիծ:
Այդ ժամանակ Հայաստանի Կենտկոմի քարտուղարն էր Կարեն Դեմիրճյանը: Նա այցելեց ինստիտուտ, հանդիպեց ղեկավարության հետ եւ ցանկություն հայտնեց, որպեսզի նախագիծը վերանայվի, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ վերսկսվեն:
1975 թվականին Սպորտի պալատի նախագծման աշխատանքները վերսկսվեցին, հեղինակային խումբը կրկին վերամիավորվեց, սակայն կազմը փոքր-ինչ փոփոխվեց. Սաշուր Քալաշյանը տեղափախվեց Լենինական որպես գլխավոր ճարտարապետ, իսկ կոնստրուկտոր Գեւորգյանին փոխարինեց Գրիգոր Ազիզյանը: Ստեղծվեց նաեւ այս կառույցի նախագծման աշխատանքներով զբաղվող հատուկ արվեստանոց:
Հեղինակային խմբի ղեկավարը Կորյուն Հակոբյան ն էր: Նախագծի գլխավոր ճարտարապետն էր Արթուր Թարխանյանը, իսկ ինձ վրա դրված էին գլխավոր ճարտարագետի պարտականությունները: Գլխավոր կոնստրուկտորն էր Իգոր Ծատուրյանը: Երբ 1980 թվականին ես տեղափոխվեցի աշխատելու Երեւանի քաղսովետ, նախագծի գլխավոր ճարտարագետ ի պարկականությունները շարունակեց կատարել Հրաչիկ Պողոսյան ը :
Հանրապետության ղեկավարությունը շտապում էր Սպորտի պալատի կառուցման հարցում, իսկ նախագծային աշխատանքները դանդաղ էին ընթանում: Դանդաղկոտությունը պայմանավորված էր նախագծային փնտրտուքներով, որոնք վերաբերում էին ոչ միայն կառույցի ծավալա-տարածական եւ տեխնոլոգիական լուծումներին, այլ նաեւ տեղադրման վայրին:
Մրցութային նախագծով արդեն ամրագրված էր Ծիծեռնակաբերդ ում Սպորտի պալատի կառուցման վայրը , սակայն նախագծման աշխատանքների վերսկսման ժամանակ իրավիճակը փոխվել էր , քանի որ Ծիծեռնակաբերդում արդեն կառուցվել էր Եղեռնի հուշարձանը: Այս հանգամանք ը մտահոգության առիթ էր տալիս եւ ինչ որ չափով հարցականի տակ դնում Սպորտի պալատի կառուցման հարցը նախատեսված վայրում : Ո ւսումնասիրվե ցին տեղադրման վայրերի այլ տարբերակներ եւս:
Տարբերակներից մեկը նախկին Պուշկինի այգու՝ այսօրվա Սիրահարների այգու, հետեւի տարածքն էր, մյուսը՝ Կասկադը: Ա յդ երկու տարածքներն էլ այն ժամանակ դե ռ եւս կառուցապատված չէին:
Կասկադում Սպորտի պալատի տեղադրման տրամաբանությունն այն էր, որ այդ առանցքի վրա արդեն գտնվում էին մշակութային օբյեկտներ՝ Ազգային պատկերասրահը, Օպերայի թատրոնը: Նման հասարակական կառույց ի այստեղ գտնվելը լիովին արդարացված էր: Մեզ գրավեց նաեւ այն , որ հյուսիսային եւ հարավային շրջաններից եկող քաղաքացիներ ը հեշտ ությամբ կ հա սնեին այդ տեղ :
Սիրահարների այգու հետեւի հատվածը եւս ուներ իր գրավչությունը. այն գտնվում էր քաղաքի կենտրոնում, նրան կից կային զբոսայգի եւ մետրո յի կայարան :
Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդի բարձունքին, ապա այն գտնվում էր համաքաղաքային նշանակության մշակույթի եւ սպորտի գոտում, ինչպեսեւ ի սկզբանե նախատեսված էր քաղաքի գլխավոր հատակագծո վ : «Հրազդան» մարզադաշտը եւ մարզական այլ կառույցներ արդեն կառուցված էին: Այդտեղ ձեւավորվել էր իսկապես մարզական միջավայր, եւ նպատակահարմար էր, որ սպորտային համալիրում միմիանց հետ փոխադարձ կապ ունեցող սպորտային կ առույցները մոտ գտնվեին իրարից: Շատ անհարմար կլիներ մարզիկների համար, եթե մրցումները ( հ անրապետական, տարածաշրջանային կամ միութենական սպարտակիադաներ եւ այլն) անցկացվեին իրարից հեռու վայրերում:
Լուծված էին նաեւ կառույցի ծավալա-տարածական խնդիրները. մեր առջեւ ի սկզբանե դրված էր խնդիր նախագծել այնպես, որ կառույցը ծավալա-տարածական կտրվածքով ներդաշնակ լիներ Ծիծեռնակաբերդի բլրի եւ տեղանքի հետ: Որպեսզի հանրապետության ղեկավարությունը համոզված լիներ, որ կառույցը ճիշտ է «նստում» բլրի վրա, մենք, հաշվի առնելով, որ բլուրը երեւում է քաղաքի տարբեր վայր երից, փորձեցինք կառույցի նախագծային ծավալը ներկայացնել օդ ով լցված պարկ երի միջոցով: Կառույցի ուրվագծի յուրաքանչյուր կետը՝ ինչպես հատակագծային, այնպես էլ ուղղահայաց, ֆիքսել էինք այդ պարկերի միջոցով, որոնք պայմանականորեն արտահայտում էին կառույցի ծավալը բլրի վրա:
Հանրապետության ղեկավարության հետ քաղաքի տարբեր կետերից դիտեցինք, թե ինչպես են այդ բարձրությունները ներդաշնակվում բլրի հետ: Արդյունքները դրական էին, կառույցը ներդաշնակ էր տեղանքի հետ:
Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին նման համալիրի այդքան մոտ կառուցելը եւս ուներ իր տրամաբանությունը եւ շատ խորհրդանշ ական էր. ա յդ երկու կառույցներն, ասես, իրար փոխլրացնում էին. մեկը հուշ ն էր ողբերգության, մյուսը՝ վերածնունդը հայ ժողովրդի, ապացույցը , որ մենք կարողանում ենք հարգելով մեր հիշատակը՝ ներկայացնել մեր ներկան:
Սպորտի պալատի տեղանքի երեք տարբերակներն էլ դրվեցին քննարկումների , եւ վերլուծության արդյունքում ո րոշում ընդունվեց պահպանել նախնական տարբերակը :
Նախագծման գործընթացն արագացնելու համար հանրապետության կառավարության առջեւ հարց բարձրացվեց հեղինակային խմբին հնարավորություն տալ մեկուսանալու Սպորտի պալատի նախագծի վրա ավելի ինտենսիվ աշխատելու համար: Մեզ հատկացվեց տնակ Դիլիջանի « Գոռնայա Արմենիա» առողջարանում, եւ հեղինակային խումբը սկսեց գիշեր-ցերեկ աշխատել նախագծի վրա: Խմբի ղեկավար Կորյուն Հակոբյանը ՝ հնարավորություն չունենալով երկարատեւ բացակայելու Երեւանից, հաճախ էր միանում մեր քննարկումներին:
Եղան տարբեր մշակումներ: Տարաձայնությունները հիմնականում կապված էին այն հարցի հետ՝ մեկ դահլիճանի պետք է լինի կառույցը, թե՞ երկդահլիճանի: Կարծիքները կիսվեցին : Վ երջնական որոշում կայացնելու ժամանակ հավաքվեց ամբողջ հեղինակային խումբը, եւ խմբի ղեկավար Կորյուն Հակոբյանի դիրքորոշումը որոշիչ դարձավ այս հարցում: Որո շվեց կառուցել երկու տրանսֆորմացվող դ ահ լիճ , որոնք միանում էին պտտվող 1000-տեղանոց տրիբունայով, ինչը էապես կավելացներ այդ դահլիճների օգտագործման հնարավորությունները:
Այս որոշումով, փաստորեն, սկիզբ դրվեց Սպորտի պալատի վերանվանմանը Մարզա համերգային համալիրի:
Այսպիսով, երկու ամսվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում գրեթե ձեւավորվեց նախագիծը, որը պետք է ներկայացվե ր փորձաքննության, համաձայնեցման եւ հաստատման:
Արդեն պատրաստ նախագիծը ներկայացվեց Մոսկվա փորձաքննության եւ համաձայնության:
1977 թվականի սեպտեմբերի 5- ին Սովետական Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյան ը ստացավ ՍՍՀՄ Պետշինին կից քաղաքացիական շինարարության եւ ճարտարապետության Պետկոմիտեի փորձաքննության եզրակացությունը եւ արձանագրությունը կոմիտեի նախագահի տեղակալ Ս . Գ . Զմեուլի ստորագր ությամբ : Փաստաթղթում, մասնավորապես, ասված էր.
«Կոմիտեն քննության է առել ք.Երեւանում 5900-տեղանոց մարզա -համերգային դահլիճի՝ «Հայպետնախագիծ» պետական նախագծային ինստիտուտի կողմից մշակված անհատական տեխնիկական նախագիծը եւ համաձայնեցնում է այն հետեւյալ տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով .
Տարողությունը՝ | 5900 տեղ |
Շինարարական ծավալը՝ | 307,0 հազար խոր.մետր |
Շինարարության նախահաշվային արժեքը՝ | 12,21 մլն ռուբլի |
1 խոր. մետրի նախահաշվային արժեքը՝ | 39,77 ռուբլի |
1 տեղի նախահաշվային արժեքը՝ | 2069 ռուբլի |
Կոմիտեն նշում է 5900 տեղանոց մարզա - համերգային համալիրի անհատական նախագծի գերազանց որակը»:
Նախագիծը հաստատվեց Հայաստանի կառավարության կողմից նշված ցուցանիշներով, ինչը հիմք հանդիսացավ շինարարության ֆինանսավորմանը 12 մլն 210 հազար ռուբլու չափով , որի մեջ ներգրավված էր միայն ճարտարապետա-շինարարական մասը:
Հաստատումից հետո լուծվեց նաեւ նախագծի տեխնոլոգիական մասի ֆինանսավորման հարցը: ԽՍՀՄ Պետպլանի կողմից լիմիտ իջեցվեց Գիպրոկին ո Պետական նախագծային ինստիտուտի Լենինգրադյան մասնաճյուղին , որը մշակում էր կ առույցի տեխնոլոգիական մասը եւ մ եծ փորձ ուներ բեմական տեխնոլոգիաների բնագավառում:
Բեմական տեխնիկայի, լուսավորության, ձայնային սարքավորումների գծով բարձրակարգ մասնագետներ ունեին միութենական մասնագիտացված նախագծային կազմակերպությունները: Հայաստանում համապատասխան մասնագետներ չկային: Եվ քանի որ նախաօլիմպիական շրջան էր (1980 թվականի Օլիմպիական խաղերը անկցացվելու էին Մոսկվայում) միութենական նախագծային բոլոր կազմակերպությունները զբաղված էին այդ խաղերի մեջ ներգրավված կառույցների նախագծմամբ: Այս հանգամանքը խանգարեց Սովետական Միության Պետպլան ին լիմիտ տրամադրել Հայաստանին նախագծային աշխատանքների համար :
Սպորտի պալատի նախագծի հաստատումից հետո սկսված շինաշխատանքները որոշ ժամանակ անց գրեթե դադարեցվեցին, քանի որ նախահաշվային գումարները սպառվել էին: Ն ախահաշ իվը վերանայ ելու հ արց բարձրացավ : Կրկին կատարվեցին հաշվարկներ : Կ . Դեմիրճյանը մեկնեց Մոսկվա , փորձելով լուծել լրացուցիչ ֆինանսավորման հարցը : Հիմնավորումն այն էր , որ նախագիծը եւ նախահաշիվը հաստատված են եղել միայն ճարտարտարապետա - շինարարական մասով , որի պատճառով չի նախագծվել եւ չի գնահատվել տեխնիկական մասը :
Լրացուցիչ ֆինանսական միջոցներ Հայաստանին հատկացվեցին : Շինարարական աշխատանքների ֆ ինանսավոր ումը հասցվեց մինչեւ 35 մլն. ռուբլու :
Շինարարությունը իրականացնում էր « Հիգդրոէներգոշին » կազմակերպությունը : Նախագիծը բավականին բարդ էր, քանի որ համալիրը ոչ թե պարզապես շենք էր, այլ հսկայական մեխանիզմ:
Համալիրի շենքը երկու պաշտոնական բացում ունեցավ : Սկզբում բացվեց սպորտային հատվածը ՝ 1983 թ ., ավելի ուշ՝ համերգայինը :
1987 թվականին Մարզահամերգային համալիրի հեղինակային խումբը (ճարտարապետներ Կ . Հակոբյան , Գ . Մուշեղյան , Հ . Պողոսյան , Ա . Թարխանյան , Ս . Խաչիկյան, կոնստրուկտորներ , Գ . Ազիզյան , Ի . Ծատուրյան , շինարար Ս . Ղազարյան ) արժանացավ ԽՍՀՄ պետմրցանակի, որը շնորհվում էր գրականության, արվեստի եւ ճարտարապետության բնագավառում կատարած աշխատանքի համար: Որոշումն այդ մասին ստորագրել էին ԽՍՀՄ Կենտկոմի քարտուղար Միխայիլ Գորբաչյովը եւ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: