Արագած Փողոց
Ք.Լենինական, Արագած փողոցի և նրա կառուցապատման նախագիծ:Ճարտ. Գ.Մուշեղյան
Լենինականի Արագած փողոցի համալիր կառուցապատումը հանդիսանում է քաղաքի նշանակալից քաղաքաշինական ծրագրերից մեկը:
Կենտրոնական հրապարակը Հաղթանակի պողոտայի հետ կապող այս փողոցը կառւցապատվել է մի կողմից սղոցաձև բազմաբլոկ բնակելի տներով, որոնք բաղկացած են 2-սենյականոց բանակարաններից, իսկ մյուս կողմից` ազատ կանգնած ուղղանկյուն բլոկ-տներով, որտեղ տեղադրված են 3 և 4-սենյականոց բնակարանները: Մեկ սենյականոց բնակարանները նախագծված են առանձին բլոկով:
Շենքերի առաջին հարկերում նախատեսված են առևտրական և կենցաղ-սպասարկման օբյեկտներ:
Այս շենքերը նախագծելիս հաշվի են առնվել Լենինականի բնակլիմայական պայմանները` բաց պատշգամբներն այստեղ բացակայում են: Սրանք փոխարինվել են ճակատի խորքում տեղադրված հանովի պատուհաններ ունեցող խորը լոջաներով: Միջանցիկ տրանսպորտային շարժումը բացառված է, և փողոցը ամբողջությամբ տրամադրված է հետիոտն շարժման համար: Կենտրոնական հատվածում տեղադրված է ջրավազան, լայն մշակված կանաչ գորգերով տարածքներ, որի շնորհիվ ստեղծվել է ներդաշնակ, բարձր էսթետիկ հատկանիշներ ունեցող քաղաքաշինական միջավայր:
Ընդհանուր առմամբ Արագած փողոցի կառուցապատումը իրենից ներկայացնում է ամբողջական և ավարտուն ճարտարապետա-տարածքային հորինվածք: